Լոնդոն կատարած այցի ընթացքում Օբաման ընթրել է Ջոան Ռոուլինգի հետ

14:10 • 25.04.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթրել է գրող Ջոան Ռոուլինգի հետ Լոնդոն կատարած այցի ընթացքում, հայտնում է The Hollywood Reporter-ը։

 

Փակ ընթրիքն անց է կացվել շաբաթ օրն ԱՄՆ դեսպանի լոնդոնյան նստավայրում։ Կիրակի օրը Հարի Փոթերի մասին շարքի հեղինակի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռոուլինգը եղել է հյուրերի թվում։

 

Բացի այդ, միջոցառումն այցելել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

 

Ռոուլինգը և Օբաման արդեն բազմիցս հանդիպել են: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականին: 2010 թվականին գրողն այցելել է Սպիտակ տուն:

 

Լոնդոն կատարած այցի ընթացքում Օբաման ընթրել է Ջոան Ռոուլինգի հետ