Երաժիշտ Փրինսի մարմինը դիակիզել են` իր կամքի համաձայն

12:18 • 25.04.16

Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսի մարմինը դիակիզել են։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, համաշխարհային ճանաչում վայելող գերաստղը մահացել էր ապրիլի 21-ին` Մինեապոլիսի իր տանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 57-ամյա Փրինսի մարմինը դիակիզել են իր կամքի համաձայն:

 

«Նա ցանկանում էր հրաժեշտ տալ այս աշխարհին առանց ավելորդ ուշադրության, առանց դրամայի ու ֆանֆարների: Դա, միանշանակ, համապատասխանում էր նրա ոճին ու էությանը»,-պատմել է Փրինսի ընկերներից մեկը:

 

Աղբյուրը հավելում է, որ Փրինսի բարեկամները հրաժարվել են հայտնել, թե որտեղ է այժմ գտնվում նրա աճյունամոխիրը:

 


 

Երաժիշտ Փրինսի մարմինը դիակիզել են` իր կամքի համաձայն