Քիրստեն Դանստը և Վանեսա Պարադին՝ Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում

10:26 • 26.04.16

Ամերիկացի դերասանուհի Քիրստեն Դանստը և նրա ֆրանսիացի գործընկերուհի Վանեսա Պարադին ընդգրկվել են Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում, փոխանցում է РИА Новости-ն։

 

Նրանց հետ միասին աշխատանքները կգնահատեն ֆրանսիացի կինոռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասանուհի և կինոպրոդյուսեր Վալերիա Գոլինոն, դանիացի դերասան Մադս Միքելսենը, հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշը, Իրանից պրոդյուսեր Կատայուն Շահաբին և կանադացի դերասան և պրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջորջ Միլերի նախագահությամբ:
 

Կաննի կինոփառատոնն այս տարի կկայանա մայիսի 11-22-ը։

 

Քիրստեն Դանստը և Վանեսա Պարադին՝ Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում