Փրինսի ալբոմների վաճառքներն աճել են 42.000 %-ով
Ամերիկացի երգիչ Փրինսի մահից հետո 3 օրվա ընթացքում աշխարհում վաճառվել է ավելի քան 579.000 ալբոմ, գրում է Корреспондент-ը` USA Today-ին հղումով:
Երաժիշտի մահից 3 օր առաջ երկրպագուները գնել են միայն 1.400 ալբոմ: Այդպիսով վաճառքներն ավելացել են 42.000%-ով:
Ամենաբարձր դինամիկան գրանցվել է հինգշաբթի` ապրիլի 21-ին, այն հաղորդագրությունից հետո, եր Փրինսին մահացած են գտել նրա տանը:
Ամենամեծ տարածումն ունեն նրա լավագույն երգերի հավաքածուները: Երկրորդ տեղում է Purple Rain ալբոմը: Մասնագետները կանխատեսում են, որ The Very Best հավաքածուն կգլխավորի Billboard 200 ցուցակը:










