Ներկայացվել է Սպիտակի երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմի պաստառը (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի մասին, որը 1988թ. դեկտեմբերին ավերեց ավելի քան 300 բնակավայր: Այդ ժամանակ մահացավ ավելի քան 25.000 մարդ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, կես մլն-ից ավելին մնաց առանց տանիքի, գրում է filmpro.ru-ն:
Այժմ ներկայացվել է ֆիլմի պաստառը:
Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Վիկտոր Ստեփանյանը և այլ ռուս և հայ դերասաններ: Սցենարի աշխատանքները տևել են մոտ 2 տարի:
Ֆիլմը կպատմի 2 հերոսների պատմություն` 45-ամյա Կոնստանտին Բերեժնիի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ժամանակին Բերեժնու մեղքով ավտովթարի հետևանքով մահացել են Ռոբերտի ծնողները: Մի քանի տարի անց նրանք կրկին հանդիպում են բնական աղետի ժամանակ` հայտնվելով կողք կողքի՝ միևնույն փրկարարական ջոկատում:












