«Եվրատեսիլ- 2016»-ը հեռարձակվելու է սուրդոթարգմանությամբ
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ միջոցառման շրջանակում կատարվելիք բոլոր երգերի տեքստերը հեռարձակվելու են սուրդոթարգմանությամբ։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, դա արվելու է երգերի իմաստային բովանդակությունն առավել հասկանալի դարձնելու նպատակով:
Թարգմանիչների թիմում ներգրավված են մասնագետներ Շվեդիայից, Լիտվայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Ռուսաստանից ու Դանիայից։ Մրցույթի կազմակերպիչները շարունակում են թարգմանիչների հավաքագրումը։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլը» կայանալու է Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչն Իվետա Մուկուչյանն է, ով կատարելու է Love Wave ստեղծագործությունը:










