Մոնիկա Բելուչին և Դևիդ Դուխովնին կնկարահանվեն նոր «Թվին Փիքսում»

11:27 • 26.04.16

Ամերիկյան արտադրության ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը` «Թվին Փիքսը», ավելի քան 25 տարվա դադարից հետո կրկին կվերադառնա հեռուստաեթեր, սակայն արդեն թարմացված տարբերակով:


Ինչպես նշում է The Guardian-ը, սերիալի նկարահանման աշխատանքներում ներգրավված են կինոաշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ` Մոնիկա Բելուչի, Դևիդ Դուխովնի, Նաոմի Ուոթս, Ամանդա Սեյֆրիդ, Ջիմ Բելուշի և այլք:

 

Պարբերականը մանրամասնում է, որ դերասանական թիմը բաղկացած է 217 հոգուց, որում ներառված չեն օրիգինալ «Թվին Փիքսի» դերասանները:


Նշվում է, որ սերիալն էկրան կբարձրանա 2017թ.: Դրա ռեժիսորն է Դևիդ Լինչը։
 

Մոնիկա Բելուչին և Դևիդ Դուխովնին կնկարահանվեն նոր «Թվին Փիքսում»