Բեյոնսեի աղմկահարույց Lemonade ալբոմի CD-ն վաճառքի կհանվի եկող ամիս
Ամերիկյան հայտնի r’n’b երգչուհի Բեյոնսեն օրերս ներկայացրեց Lemonade ալբոմը, որն անմիջապես բուռն քննարկումների առիթ դարձավ։ Պատճառը երգչուհու անկեղծ խոստովանությունն է այն մասին, որ ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, դավաճանում է իրեն:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ալբոմը CD սկավառակի տեսքով վաճառքում կհայտնվի եկող ամսվանից: Այժմ այն կարելի է պատվիրել Amazon-ով։ Հայտնի է, որ աղմկահարույց Lemonade-ը ներկայում հասանելի է միայն Tidal-ում և iTunes-ում:
Երգչուհու երկրպագուներից շատերը համոզված են, որ ալբոմում ներառված երգերի մեծ մասը հասցեագրված է Ջեյ Զիին ու այն ենթադրյալ կնոջը, ում հետ ռեփերը դավաճանել է Բեյոնսեին։










