Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի համերգը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի համերգը (hիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան), որը նվիրված է երգչախմբի 20–ամյակին:
Ծրագրում կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը: Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգները Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված. ՍԵՐ ՈՒ ՋԵՐ, ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՆՁ, ԱՂՈԹՔ, ԽՈՐՈՒՆԿ ՈՒ ՄՈՒԳ…
Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «ՍԻՐԻՈՒՍ» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ:










