«Յուրյան դարաշրջանի պարկ» ֆիլմի դերասանը դատապարտվել է ազատազրկման՝ մանկապղծության համար

13:21 • 29.04.16

Լոս Անջելեսի դատարանը մեղավոր է ճանաչել «Յուրյան դարաշրջանի պարկ» ֆիլմից հայտնի դերասան Քեմերոն Տորին՝ անչափահաս աշակերտուհու բռնաբարության համար։ Տղամարդը պետք է բանտում անցկացնի վեց տարի, գրում է The Hollywood Reporter-ը։

 

Քննիչների վարկածի համաձայն՝ դերասանը հանցագործությունը գործել է 2009 թվականին: Այդ ժամանակ տուժած Ժորդին Լեդելը 13 տարեկան է եղել։ Նա դերասանական վարպետության դասերի է հաճախել՝ այցելելով դերասանի տուն:

 

Նրա դեմ մեղադրական եզրակացությունը կայացրել է հինգ կանանցից և յոթ տղամարդկանցից բաղկացած ատենակալների կազմը։

 

Դերասան Քեմերոն Տորը ճանաչում է ձեռք բերել Սթիվեն Սփիլբերգի «Յուրյան դարաշրջանի պարկ» ֆիլմում իր դերից հետո, որտեղ նա խաղացել է գիտնական Լյուիս Դոջսոնի դերը։

 

«Յուրյան դարաշրջանի պարկ» ֆիլմի դերասանը դատապարտվել է ազատազրկման՝ մանկապղծության համար