Էստոնիայի նախագահը Հելսինկիում հանդես է եկել դիջեյի դերում

10:14 • 29.04.16

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Ֆինլանդիայի մայրաքաղաքում հանդես է եկել դիջեյի դերում` ներկայացնելով իր սիրելի ստեղծագործությունները, գրում է РИА Новости-ն:

 

Իլվեսը ելույթ է ունեցել Kaiku ակումբում: Չնայած անձրևային եղանակին` նախագահի ելույթի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել, դահլիճը լեփ-լեցուն է եղել:

 

«Իլվեսը ներկայացրել է 1960-70-ականների իր սիրելի ռոք հիթերը, այդ թվում` Դևիդ Բոուիի, The Beach Boys-ի, The Who-ի, Ramones-ի, New York Dolls-ի և այլ կատարողների երգերը։ Նախագահի հետ միասին ելույթ է ունեցել նաև ֆինն երաժիշտ Սամի Յաֆան: Համերգից ստացված բոլոր միջոցները փոխանցվել են հիվանդ երեխաների օգնության հիմնադրամին»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Աղբյուրը նշում է, որ նախագահը հագել է սև կաշվե բաճկոն և սպիտակ սպորտային կոշիկներ: Միևնույն ժամանակ, նրա պարանոցին եղել է արդեն ավանդական դարձած թիթեռնիկ փողկապը։


 

Էստոնիայի նախագահը Հելսինկիում հանդես է եկել դիջեյի դերում