Ամեն ինչ կանեմ, որ ունենանք նորացված Թատերական միություն. Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց միության նախագահ
Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարում 4 տարի ժամկետով միության նախագահ ընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Նա միակ թեկնածուն էր և միաձայն էլ ընտրվեց:
«Ես նախորդ համագումարի վերջում ասացի, որ էլ չեմ ուզում, և արգումենտներից մեկը այն է, որ երկու տարին լուրջ ժամկետ չի»,-ասաց նա:
Նա նշեց, որ միությունն այսօր շատ լուրջ ուշադրության կարիք ունի։
«Ես գիտեմ, որ դուք ակնկալում եք լրիվ նոր Թատերական միություն։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք ունենանք սկզբունքայնորեն նորացված աշխատանքով, աշխատաոճով, ծրագրերով թատերական միություն»,-ասաց նա։










