Հրապարակվել է Օբամաների մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
1989թ. երիտասարդ իրավաբան Բարաք Օբաման ժամադրության հրավիրեց «դիմադրություն» ցույց տվող իր գործընկերուհուն` Միշել Ռոբինսոնին: ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Բարաք Օբաման ու նրա կինը հեռուստադիտողների համար պատմեցին Չիկագոյում տեղի ունեցած իրենց առաջին ժամադրության ուշագրավ մանրամասները:
Ինչպես նշում է elle.com-ը, տարիներ անց ռեժիսոր Ռիչարդ Թենը ֆիլմ նկարահանեց նախագահական զույգի մասին` դրա սյուժեում ներառելով նաև նրանց առաջին ժամադրության մասին պատմությունը։
Ֆիլմը ստացել է Southside With You անվանումը: Դրանում գլխավոր դերերը կատարում են Տիկա Սամպթերն ու Պարկեր Սոյերսը, իսկ օրերս ներկայացվել է ֆիլմի առաջին թրեյլերը, որում պատկերված է հենց ժամադրության տեսարանը.










