«Մամ, դու արդեն երեք պատերազմ ես տեսել». լրջացող խաղ
Սիրելի ընթերցող,
Ստորև ներկայացվող նյութում կան լուսանկարներ, որոնք բռնության տեսարաններ են պարունակում և թույլ նյարդեր ունեցող մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։ Tert.am-ը ստիպված է դրանք հրապարակել, քանի որ առանց դրանց նյութը կկորցնի իր արժեքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
«Աչքիս առաջ թուրքերը մի ամբողջ ընտանիքի 7-րդ հարկից նետեցին ներքև» ՝ պատմում է Բաքվի ջարդերից փրկված 82-ամյա Ռոզա Իսաբաբյանը: Ականատեսի նրա վկայություններն անպայման պետք էր փաստավավերագրել, որքան էլ դրանք իրենց դաժանությամբ դուրս լինեն մարդկային բանականության շրջանակից: Փաստերը լռության չեն մատնվում. Բաքվում 1990թ. հունվարի 13-19-ը, սպանվել է շուրջ 400 հայ, միայն իր ազգային պատկանելության համար շուրջ 200 հազար հայ ամենադաժան մեթոդներով արտաքսվել է քաղաքից: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանից տեղահանվել է շուրջ կես միլիոն հայ փախստական: Իհարկե, երբ դու դադարում ես խոսել Սումգայիթի մասին, ապա Ադրբեջանի իշխանությունը քոքում է Խոջալուի մտացածին «ցեղասպանության» առասպելը, իսկ երբ համատարած քաղաքացիություն ես շնորհում Ադրբեջանից բռնագաղթած բոլոր փախստականներին, ապա տարիներ անց խիստ դժվար է լինում բեռնել միջազգային ականջը ակնհայտ ճշմարտություններով: Այնինչ, հեղինակավոր վերլուծաբանները շարունակում են պնդել, որ փախստականների խնդիրը բնավ էլ Արցախյան հիմնախնդրի ածանցյալը չէ, ավելին՝ հենց լուծման բանալին է:
-Էս հաղորդումները, որ նայում եմ, սիրտս ճաքում ա, է՜: Ես ձեր ժուռնալիստներից շատ դժգոհ եմ, շատ ջղայնացած եմ ձեզ վրա: 15 թիվ եք ցույց տալիս, էն հին պատմություններն եք ասում, բա էն իսկական գենոցիդը՝ էն Սումգայիթն ու Բաքուն ո՞ւր են, Կիրովաբադը, Խանլարը, Դաշկեսանը, բոլորը մոռացա՞ք: Բա դրանց նկարներն ո՞ւր են՝ դուք ի՞նչ գիտեք. եկել են մտել, ամբողջ ընտանիքը պատի տակ շարել ու հատ-հատ մորթել, մեծից փոքր բոլորի մաքրությունը վերցրել ու կոտորել: Տնից մենակ մի 12 տարեկան տղա երեխայի էին պահել և ասել՝ տես, օղուլ, որ գնաս պատմես էս պատմությունը: Էդ խեղճ երեխայի լեզուն կտրվել էր, երկու տարի չխոսաց: Է՜հ, ինչեր եմ ես տեսել էս իմ աչքերով, քոռանայի ավելի լավ չէ՞ր:
-Տիկին Ռոզա, Ձեր նկատողությունը լրիվ տեղին է, այո, մենք քիչ ենք խոսում այդ կոտորածների ու տեղահանության մասին, և դա անթույլատրելի է, որովհետև խոսքը կես միլիոն հայի տեղահանության, հազարավորների զանգվածային կոտորածների մասին է…
-Էդ մեծ մեղք ա նրանց մոռանալը: Մենք Բաքու ենք ապրել: Գիշերը գալիս էին, մեր դռներին կանգնում, անգամ ԺԵԿ-երից էին բերում մեր դռներից թղթեր կախում՝ թե մեկ ա, ձեզ սպանելու ենք, գնացեք մեր քաղաքից: Մեր դիմացի շենքից մի ամբողջ ընտանիքի 7-րդ հարկից գցեցին ներքև, մեզ էլ կանչեցին, թե՝ եկեք ձեր մեռելները տարեք ու իմացեք, որ բոլորիդ ենք սենց անելու. քանիսի՜ն են ծովում խեղդել, քանիսի՜ն են մտել պարաններից կախել, սպանել, փախնողին էլ իսկի սապոգ չէին թողնում հագնի, էդ ձմեռով, ցրտին տնից դուրս են արել, թե՝ գնացեք: Բա էս բաները մոռանալ կլինի՞: Իմ գերեզմանին հարյուր մետր խոտ բուսնի, ես էլի չեմ կարող էս բաները մոռանալ:
- Տիկին Ռոզա, բա Դուք, Ձեր ընտանիքն ինչպե՞ս փրկվեցիք:
-Մենք շուտ դուրս եկանք: Երբ հասանք արդեն մեր հողը բոլորս մեծուփոքրով լաց էինք լինում ուրախությունից, որ ողջուառողջ տեղ ենք հասել: Բայց հետո գիտե՞ս ինչ սկսվեց. Է՜հ, բոլորը՝ հարևան, բարեկամ գալիս էին տկլոր, վիրավոր, հիվանդ, անգամ անձնագիր չկար ձեռքները, էլ տանը տեղուդադար չկար, բայց ի՞նչ անեի, ո՞նց չընդունեի: Իրանց պատմած եղելությունները որ ասեմ, հարյուր գիրք կգրվի՝ անգամ պատճառավոր կինը գնացել ա հիվանդանոց՝ չեն ընդունել, ասել են՝ գնա, որտեղ ուզում ես լակոտ ցնգնի: Անասունը որ անասուն ա, տենց բանը չի անի, էդ շունը, կատուն էլ ա հասկանում, որ ծննդկանը աշխարհի ամենամեծ ցավն ա քաշում, բա տենց բանը կանե՞ն: Գազի վրա երեխա են խորովել, սաղ-սաղ կտրատել լցրել մոր առաջը: Մեր հարևանի 10-ը տարեկան աղջկա մաքրությունն առել էին, վերջում էլ փորից մինչև ներքև դանակը քաշել: Բերեցին ստեղ, վիրահատեցին բան արեցին: Բայց էդ երեխան ամբողջ գիշեր ծկլթում էր, գիշերը մի րոպե աչքը չէր փակում, վերջը մորն ասեցի՝ հոգեկան հարցեր են առաջացել երևի, վերցրեց, գնաց Ռուսաստան: Էլ խաբար էլ չունեմ, ոչ զանգեցին, ոչ՝ բան, որ իմանամ, թե էդ սիրուն, էդ պատկեր աղջիկը ինչ դառավ: 250 հազար հայ ա է ապրելիս եղել Բաքվում, բերանով ես ասում՝ 250 հազար: Հիմա մեկին չեմ գտնում, թե մի բաժակ չայ խմենք իրար հետ, մեր օրերը հիշենք:
-Բայց դե տեսնում եք, Տիկին Ռոզա, Ադրբեջանն իր փախստականներին ամբողջ աշխարհի աչքն է մտցնում, վրանային քաղաքներ սարքում, իսկ մենք մեր փախստականների տեղն էլ չգիտենք, ում տեղն էլ գիտենք, վաղուց արդեն քաղաքացիություն է ստացել, էլ փախստական չի:
-Բա որ ասում եմ մենք իսկական ժուռնալիստ չունենք, նեղանում ես: Տեսնո՞ւմ ես, թուրքերը ոնց են նորից կատաղոտել: Բա էս աշխարհը քո՞ռ էր, տանեիք էդ բաները, դրանց էդ բոլոր արածները դնեիք աշխարհի առաջ, ցույց տայիք, որ հիմա լեզու չլիներ դրանց բերանը, որ մի տեղ հայի անունը տային: Ով եկավ, երևանցիք անուն դրեցին. ի՞նչ անեին էդ մարդիկ, որ հայերեն լեզուն չգիտեին: Ես հայկական դպրոց եմ գնացել, հայերեն լավ գիտեի, բայց իրանք չեն գնացել, չգիտեին: Փոթ անուններ դրեցիք վրաները, լավ չընդունեցիք, էդ խեղճերը հիմա էլ իրանց հայրենիքում դառան փախստական: Բա դա անելու բա՞ն էր: Մեռնի Ռոզադ, էս լեզուն արի կտրի, որ ճիշտ բան ասող եմ, միշտ էլ հազարին վատամարդ կլինեմ, բայց ճիշտը դա ա, պիտի ասեմ: 82 տարեկան եմ, ես կյանքում սուտ բան ասած չկամ:
-Տիկին Ռոզա, այո՛, համաձայն եմ, մենք հենց սկզբից էլ չկարողացանք մեր կես միլիոն փախստականների հետ ճիշտ աշխատել, դրա մասին դեռ կխոսենք: Բայց սկզբից գանք. Ձեր կարծիքով, ո՞նց սկսվեց էս թշնամանքը, Բաքվում Դուք միշտ զգացե՞լ եք էդ տրամադրությունները, թե 88-ից հետո սա ծագեց:
-Ինձ էս էլի խոսացնում, իբր չգիտես: Գնա կարդա, թե Ղարաբաղի մասին ինչ ասեց Գորբաչովը: Էդ ամենավերևից եկավ.Սումգայիթը արյան մեջ կորած էր՝ Կրեմլը մոտ չեկավ, թողեց, որ ժողովրդին արնաքամ անեն, հետո էլ Գորբաչովը կանգնեց, թե՝ Բաքվում 250 հազար հայ կա, դուք Ղարաբաղի անունը մի տվեք: Ասեց ու արյունը քշեց մեզ վրա: Իմ հարևանը ինտելիգենտ մարդ էր, Պոլիտեխնիկի դասախոս, ինձ, էրեխեքիս երկու օր պահեց իրա տանը, մենք վախենում էինք, թե մեր տան դուռը բացենք, մտնենք: Նա էն ժամանակ շատ խելոք բան ասեց, ասեց՝ Ռոզա խանում, սա Կրեմլն ա անում, իրա երկու կողմի ագենտներին քսի ա տալիս ժողովրդի վրա, որ ինքը մեջը շահի: Ասեց՝ էդ հրապարակում խոսացողները հենց իրա ագենտներն են, ինքն ասում էր, որ սա մի մեծ քյալլագյոզություն ա: Ես էլ էն ժամանակ համաձայն չէի իրա հետ, բայց էն պատերազմն էլ ա սա ապացուցել, էս թազա կռիվներն էլ: Անգամ հատուկ սրսկում էին մարդկանց, որ ավելի գազազեն, հատուկ դեղեր էին տալիս: Էդ բաները բոլորը գիտեն, ես զարմանում եմ, որ դու չգիտես:
-Դե Դուք ձեր աչքով եք տեսել, ապրել. ես ոնց կարող եմ Ձեզնից լավ իմանալ: Բայց ամեն դեպքում ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա մենք նախահարձակ չենք եղել…
-Էհ, երեք պատերազմ տեսա, երեք, բա սա ինչ ճակատագիր ա, իսկական հայի ճակատագիր: Հիմա, հեսա, էս լուրերը լսում եմ ու լացում, մղկտում. էն պատերազմին հերը գնաց, հիմա էլ իրա տղան: Բա սենց բան կլինի՞, ես ի՞նչ անեմ, ասա: Ամեն մի զոհվածի որ ցույց են տալիս, դեմքիս վերմակը քաշում եմ ու…/Լաց է լինում.Վ.Ս/: …ախր կռվով բան չի լինի, Աստված երկուսին էլ լեզու ա տվել:
-Որ տեսնում ես նաև իրենց մայրերի բայաթին, էնքան նման է մերին, երևի աշխարհի բոլոր մայրերն էլ նույն ձայնով, նույն ճիչերով են ողբում իրենց որդիների կորուստը:
-Բա ինչ ա, խի ո՞ր մայրն ա ապրում իրա որդուն թաղելուց հետո, ոչ մեկը: Պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմը հենց զոհվելու, դժբախտանալու տեղ ա: Դու ինձ լսի, գտի էդ ամբողջ նկարները՝ 90 թվական, հունվարի 13-ից մինչև հունվարի 19-ը Բաքվի ամբողջ գենոցիդը, Սումգայիթի նկարները, որ քլունգներով, բենզինի շշերով հարձակվել ու կոտորել են հայերին, էդ սաղ բաները տար ցույց տուր: Բայց որտեղի՞ց կգտնես դու ախր, դու էնքան էլ խելոք ժուռնալիստ չես ախր…
- Մի անհանգստացի, էդ նկարները ցույց տալու համար շատ խելոք պետք չի լինել:
-Բա ինչի՞ չեք մինչև հիմա մեյդան հանել, ցույց տվել: Ամբողջ հայության ունեցվածքը գողացան, տկլորացրին: Տները ձեռքներից առան, կոպեկներով առան կամ խլեցին: Լցնում էին «գրուզավիկները» ու քշում, ճանապարհին էլ քանի-քանիսին մորթում, սպանում, հարյուրավոր մարդկանց Կասպից ծովը լցրեցին, խեղդամահ արեցին…իմ բարեկամի երկու ականջը կտրել էին հենց օդանավակայանում, եկել էր մեր տուն՝ արյունը չռռում էր վրայից: Էդ օրը մի թուրք վարորդ էլ կար մեր տանը քնած, մի ընտանիքի «վեշ» էր բերել, ճանապարհին տասը տեղ կանգնացրել էին նեղել, իմ խիղճն էլ չտվեց գիշերով ճամփու դնեմ, ասի՝ քնի ստեղ, առավոտը կգնաս: Բա ի՞նչ անեմ, իրանցից էլ մեզ են օգնել, որ մենք փրկվենք, իրանց մեջ էլ ահագին լավերը կան, հո բոլորը գազան չեն: Բայց հիմա աշխարհն ի՞նչ խելքի ա, ի՞նչ ա ասում: Էս բաները բոլոր հե՞չ, ոչ տեսել են, ոչ գիտե՞ն:
-Սիրելիս, Ադրբեջանն էդքան հայերի գլուխն ու ունեցվածքը կերավ, բայց Դուք գիտե՞ք, որ Հայաստանը հարյուր հազար դոլարից ավելի փոխհատուցում է տվել այստեղից առոք-փառոք հեռացած ադրբեջանցիներին, իսկ մեր կես միլիոն փախստականները ոչ մի կոպեկ չստացան նրանց կառավարությունից:
-Վայ, ճի՞շտ ես ասում: Էդ բանը լավ էր ես չիմանայի ու սենց առանց իմանալու էլ գնայի աշխարհից: Այ մարդ, էս ինչ խիղճ ա էս հայի խիղճը, հը՞: Կարող ա հենց էդ խիղճն էլ մեր տունը քանդողն ա: Բայց դե մենք քրիստոնյա ենք, Աստված կա մեր գլխի վերևը, ինչ անենք: Որ իրանց նման դառնանք, մեր Աստվածը կկորցնենք, հետո մեզ ո՞վ ա տեր լինելու: Ես վախենում էի էստեղի իմ հարևաններին ասեմ, որ թուրքը մի գիշեր քնել ա իմ տանը: Բայց որ մի օր բերանիցս դա դուրս թռավ, հարևանս ասեց՝ բա քո ամբողջ ընտանիքը բերել ա տեղ հասցրել, մենք նրան խի պիտի մի վնաս տայինք: Շատ ուրախացա, ասի՝ էս ուրեմն ինձ լավ հարևաններ են բաժին ընկել: Դու տար էդ նկարները աշխարհին ցույց տուր, մարդ են, իսան են, հոգի կա փորներում, քրիստոնյաներն անպայման ոտքի կկանգնեն. մեզ, մեր զինվորներին մենակ չեն թողնի էս աշխարհում: Մի քնեք, էլ քնելու ժամանակ չի, էս որ սաղ ասեցի՝ մեռնեմ էլ դարդս չի: Ինչ ասեցի, կհիշես, չէ՞: Էս բաների մասին էն աշխարհի չեմպիոնն էլ ա խոսել, Գարի Կասպարովը, նա էլ էր Բաքվում ապրում, էդ բաները լրիվ իր աչքերով տեսել ա:
-Հա, սարսափելի դաժան բաներ է գրել նա, գրել է, որ հայերին փողոցում ողջ-ողջ այրել են անգամ:
-Մեր հասցեները նրանք հատ-հատ գիտեին, անգամ երբ վատանում էին մարդիկ և շտապօգնություն էին զանգում, բժիշկները չէին գալիս: Քանիսը հենց դրա պատճառով մեռան: Գնացի, տեսա, հայ հարևաններից մեկին երկաթի փողերով ծեծել էին, ձեռքը կոտրել, զանգեց շտապօգնություն, ժամերով սպասեցինք՝ չեկավ: Վերջը մի կերպ աթոռով իջեցրինք բակը, տարանք հիվանդանոց, ասում ենք՝ արնաքամ է լինում, փրկեք, ասեցին՝ արմենի, գնացեք ձեր Հայաստան, թող այնտեղ ձեզ փրկեն: Անգամ մի հատ չմոտեցան, որ տեսնեն, ինչ ա եղել: Էս բաները հիմա որ հիշում եմ, չես պատկերացնի, ոնց ա սիրտս մղկտում: Տղաս ինստիտուտում էր սովորում, գերազանցիկ, եկավ, թե ազգանունս կարդաց դասախոսը, ասեց դուրս արի լսարանից: Եկավ՝ թե դուրս են արել ինձ: Ամուսինս էլ ասեց՝ խելքդ էլ հո չեն կարողանալու գլխիցդ դուրս հանեն, մի քիչ էլ կատակի տվեց, որ ինքը շատ չհուզվի, տեղը չէր գտնում էդ երեխան, ինչ ասես:
-Տիկին Ռոզա, նաև Ձեր պատմություններից է երևում, որ այդ ամբողջը կատարվել է պետական մակարդակով: Ադրբեջանի իշխանությունների այն արդարացումները, թե դրանք ազգայնական կամ խուլիգանական տարրեր են եղել, ուղղակի լկտի սուտ է: Որովհետև ինչ-որ տարրեր ինչպես պիտի իմանային մարդկանց հասցեները, մանավանդ որ ԺԵԿ-ի պաշտոնական թղթերն էլ դռներին փակցված է եղել կամ պետական հովանու տակ գտնվող շտապօգնության ծառայությունն ինչպես պիտի հրաժարվեր հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց, եթե հրահանգավորված չլիներ:
-Չէ, չէ, ինքնագլուխ չի եղել, բա չեմ ասո՞ւմ՝ Կրեմլը քամակները պահել ա, իրանք էլ արել են: Անգամ միլիցիայի աշխատողներ են եղել մեջները: Նրանք տեղը տեղին պատրաստված էին: Թուրք հարևանս գալիս ասում էր՝ 13-ին վատ ա լինելու, գնացեք: Իրենք ամեն ինչ նախօրոք սարքել էին. մի տղա կար, որ բարեկամական կապ ուներ գլխավոր դատախազի հետ, ոնց որ իրենով մենք էլ մի քիչ պաշտպանված լինեինք: Սա որ եկավ, թե՝ էլ պաշտպանելու հնար չունեմ, մենք հենց էդ օրն էլ դուրս եկանք: Հետո բոլորն ասում էին՝ ինչ խելոք էիք դուք, որ շուտ գնացիք: Ամուսինս էլ ասաց՝ Ռոզա, էլ սպասելու ժամանակ չկա, իշխանությունն ա խաղի մեջ, պիտի դուրս գանք: Հիմա ինչի չեն հանգստանում, ամբողջ կյանքում արեցինք, դրեցինք ու բոլոր հայերին մեկից դուրս արեցին, էդքանին սպանեցին, հիմա ի՞նչ են ուզում: Ղարաբաղը՞: Բա էլ ինչի համար էր էսքան բաները, էսքան պատերազմը, զոհերը, եթե պիտի Ղարաբաղն էլ իրանց տանք: Ամեն ինչ տվեցինք իրանց՝ մեր կյանքը, մեր ջահելությունը, ապրուստը, մեր էդքան տարվա աշխատանքը, էլ ի՞նչ են ուզում: Հայաստանն աղքատ երկիր ա, էստեղ ապրուստը շատ դժվար ա, բայց մենք այնտեղ շատ լավ ապրել ենք՝ խաղաղ, սիրուն, մինչև էս տունքանդիչները եկան: Դու հիմա էլ ստեղ զրույցով մի ընկի, գնա հանի, էդ նկարները բոլորին ցույց տուր, որ ես հանգիստ գնամ էս աշխարհից: Ցույց տուր ու ասա, էս մեր նկարը չի, էս ձեր նկարն ա, նոր գորբաչովներ, թուրքեր, թե էս աշխարհում դեռ արդար երկիր մնացել ա, պիտի դրանից հետո գա ու կանգնի մեր զինվորների տեղը. ախր մեր զինվորների գլխի մազերը հաշված են, մենք քիչ ենք, քիչ: Ինչ ա, էս աշխարհի խիղճը կտրվել փորն ա ընկե՞լ…
ՎԱՐԴ Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
08:27 • 22.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»