Լառա Քրոֆթի դերում Ջոլիին կփոխարինի Ալիսիա Վիկանդերը
Փետրվարին ստացած «Օսկար» մրցանակը զգալի բարձրացրեց հոլիվուդյան ռեժիսորների ու պրոդյուսերների հետաքրքրությունը շվեդուհի Ալիսիա Վիկանդերի հանդեպ:
Ինչպես հայտնում է Tatler-ը, երիտասարդ դերասանուհուն առաջարկվել է մարմնավորել գանձեր որոնող հանրահայտ Լառա Քրոֆթի կերպարը, ինչը նախկինում վստահված էր Հոլիվուդի գեղեցկուհի Անջելինա Ջոլիին:
Նշվում է, որ Վիկադերն այժմ ակտիվ մարզվում է մարզասրահում, քանի որ նրա հերոսուհին պետք է հանդիսատեսին ներկայանա կատարյալ ֆիզիկական վիճակում։
Աղբյուրը նկատում է, որ երիտասարդ շվեդուհու համար լուրջ փորձություն կլինի Ջոլիից հետո ստանձնել այս դերը, քանի որ նրան ամեն ինչում համեմատելու են ավագ գործընկերուհու հետ:










