Լոս Անջելեսում կայացել է Նաոմի Քեմփբլի երկհատորանոց գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Լոնդոնում շնորհանդեսից հետո հանրահայտ սուպերմոդել Նաոմի Քեմփբլն իր երկհատորանոց Naomi գիրքը ներկայացրել է նաև Լոս Անջելեսում, գրում է buro247.ru-ն։
Մոտ մեկ ամիս առաջ Taschen հրատարակչությունում լույս է տեսել մոդելային բիզնեսի «Սև հովազի» ինքնակենսագրական գիրքը:
Գրքի թողարկման կապակցությամբ աղմկոտ երեկույթը 2 շաբաթ առաջ կայացել է Լոնդոնում, իսկ այժմ էլ հերթը մոդելի հոլիվուդյան ընկերներինն է։
Գրքում, բացի ինքնակենսագրությունից, բնականաբար, ներառվել են նաև Քեմփբլի լուսանկարները:
Երեկույթին ներկա են եղել Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը, The Weeknd-ը, Լենի Քրավիցը, Շոն Քոմբսը և ուրիշներ։
![]()















