«Աստղային պատերազմների» 8-րդ մասի ռեժիսորը լուսանկարներ է հրապարակել նկարահանման հրապարակից (լուսանկարներ)
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ութերորդ մասի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը Tumblr-ի իր բլոգում մի քանի լուսանկար է հրապարակել ֆիլմի նկարահանումներից, գրում է gazeta.ru-ն:
Այդկերպ նա հավանաբար նշել է այն փաստը, որ ֆիլմի մոտ կեսն արդեն նկարահանվել է, քանի որ լուսանկարներին կից նա նաև գրել է. «Չեմ կարող հավատալ, որ մենք նկարահանումների կեսն ավարտել ենք»:
«Աստղային պատերազմների» ութերորդ մասի սյուժեն գաղտնի է պահվում մինչ ֆիլմի էկրաններ բարձրանալը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։












