Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն այցելել է Դոնեցկ (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումը` որպես UNICEF-ի բարի կամքի դեսպան, այցելել է հակամարտութան գոտի հանդիսացող Դոնեցկի շրջան:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, աստղն այցելել է Սվետլոդարսկ և Միրոնովկա բնակավայրերը, որոնք գտնվում են շրջափակված Դեբալցևոյից 15 կմ հեռավորության վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ UNICEF-ի բարի կամքի դեսպանն ապրիլի 28-ին հանդիպել է այնտեղ բնակվող դպրոցականների հետ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, երբ երեխաները սոցկայքերում լուսանկարներ են հրապարակել Բլումի հետ:
Իսկ ավելի վաղ դերասանն այցելել էր Սլավյանսկի դպրոցներից մեկը։













