ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի եզրափակիչը

20:39 • 02.05.16

ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի եզրափակիչ հատվածը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին: Նշվում է, որ հեռարձակման մասին պայմանագիրը ստորագրվել է «Լոգո» կաբելային հեռուստաընկերության հետ:

 

Ստոկհոլմն արդեն երրորդ անգամ է հյուրընկալելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցելու են 43 երկրներ: 2016 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ»-ը մասնակիցների քանակով կլինի ամենամասշտաբայինը՝ կրկնելով 2008 և 2011թթ.-ին սահմանված ռեկորդը:

 

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն մեկնել է Ստոկհոլմ, որտեղ նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

 

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

 

 

ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի եզրափակիչը