Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել նկարահանման 4 օրվա համար
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել Mother's Day ֆիլմում 2-րդ պլանի դերակատարման համար։
Հետաքրքրական է այն փաստը, որ դերասանուհին 3 միլիոնը ստացել է նկարահանման 4 օրվա համար։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, փաստացի, Ռոբերթսը յուրաքանչյուր օրվա համար ստացել է 750.000 դոլար։
Աղբյուրը նկատում է, որ Ռոբերթսը շարունակում է մնալ Հոլիվուդի ամենապահանջված ու բարձր վարձատրվող դերասանուհիներից։ Փառքի գագաթնակետին գտնվելու ժամանակ նա 20 մլն դոլար է ստացել «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։










