Սիքստինյան կապելայում ռոք երաժշտություն է հնչել
Հանրահայտ իռլանդական U2 ռոք խմբի կիթառահար Էջը համերգ է տվել Սիքստինյան կապելայում` ներկաների համար կատարելով խմբի հայտնի ստեղծագործություններից մի քանիսը։
Ինչպես նշում է tass.ru-ն, կարճատև ելույթը տեղի է ունեցել Վատիկանում քաղցկեղային հիվանդությունների թեմայով կայացած համաժողովից հետո։
Էջի կատարումներն ունկնդրողների թվում են եղել համաժողովի մասնակիցներից 200-ը:
Աղբյուրը նկատում է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Սիքստինյան կապելայում ռոք երաժշտություն է հնչել։ Նախքան այս պապական կոնկլավների համար օգտագործվող կապելայում հնչել է միայն հոգևոր և դասական երաժշտություն։










