Քիթ Հարինգթոնը պատմել է Ջոն Սնոուի ճակատագրի մասին

11:21 • 02.05.16

Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատար, դերասան Քիթ Հարինգթոնը պատմել է իր հերոսի ճակատագրի մասին՝ ներողություն խնդրելով սփոյլերի համար, հայտնում է Entertainment weekly-ն։

 

Հարինգթոնը բացասական է պատասխանել հարցին, թե մեռա՞ծ է արդյոք Սնոուն, և պատմել է, որ նա կհայտնվի նոր սեզոնի երկրորդ սերիայում:

 

Նա նաև ներողություն է խնդրել երկրպագուներից այն բանի համար, որ ավելի վաղ խոսել է իր կերպարի մահվան մասին՝ բացատրելով դա նրանով, որ «վախենում էր, որ մարդկանց դա չի հետաքրքրի»։

 

Քիթ Հարինգթոնը պատմել է Ջոն Սնոուի ճակատագրի մասին