ԱՄՆ-ում բացել են Փրինսի չհրկիզվող պահարանը, որտեղ հավանաբար պահվել են նրա չթողարկված ձայնագրությունները

08:48 • 02.05.16

Bremer Trust ընկերության աշխատակիցները, ովքեր ստացել են երգիչ Փրինսի ժառանգությունը տնօրինելու ժամանակավոր թույլտվություն, բացել են նրա չհրկիզվող պահարանը, որտեղ, հավանաբար, պահվում են հազարավոր չթողարկված ձայնագրություններ, գրում է Газета-ն:
 

Աղբյուրը նշում է, որ երգիչը միայն մեկ անգամ է հիշատակել տվյալ արխիվի մասին` նշելով, որ «մի անգամ ինչ-որ մեկը կթողարկի այդ ձայնագրությունները, քանի որ դրանք չափազանց շատ են»։

 

Պահարանի բացման մասին հայտնել է երգչի քույրը` Տիկա Նելսոնը, և տեղեկացրել է, որ իր եղբայրն իրենից հետո ժառանգություն չի թողել։

 

Երգիչը կյանքից հեռացել է ապրիլի 21-ին՝ Մինեապոլիսի իր տանը։


 

ԱՄՆ-ում բացել են Փրինսի չհրկիզվող պահարանը, որտեղ հավանաբար պահվել են նրա չթողարկված ձայնագրությունները