Քեյթ Բլանշետը ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության դեսպանն է դարձել

08:43 • 03.05.16

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության (UNHCR) բարի կամքի դեսպանն է դարձել, այս մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է Газета-ն:


«Ես հպարտ եմ, որ ստացել եմ այդ դերը: Երբեք ավելի կարևոր պահ չի եղել, որպեսզի ցույց տամ համերշխությունը փախստականների հետ: Մենք ապրում ենք աննախադեպ ճգնաժամի ժամանակներում, և պատասխանատվություն բոլորս ենք կրում: Մենք կարծես կանգնած ենք ճամփաբաժնին. կարող ենք գնալ խղճահարության ճանապարհով, կամ՝ անհանդուրժողականության ճանապարհով»,- նշել է դերասանուհին:


Բլանշետը հայտնել է, որ որպես մայր կցանկանար, որ իր երեխաներն ընտրեին խղճահարության ուղին:

 

Նշվում է, որ նախքան նշանակումը դերասանուհին մեկ տարի համագործակցել է կազմակերպության հետ։

 

Քեյթ Բլանշետը ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության դեսպանն է դարձել