«Սառած սիրտը» մուլտֆիլմի երկրպագուները Disney-ից պահանջում են գլխավոր հերոսուհուն լեսբուհի դարձնել

12:50 • 03.05.16

Հանրահայտ «Սառած սիրտը» (Frozen) մուլտֆիլմի երկրպագուները թվիթերյան արշավ են սկսել, որի շրջանակում կոչ են արել Disney ընկերության մուլտֆիլմի շարունակությունում գլխավոր հերոսուհի Էլզայի համար ընկերուհի գտնել ու նրան որպես լեսբուհի ներկայացնել։
 

Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ առաջարկին Twitter սոցկայքում հավանություն է տվել 1․500-ից ավելի օգտատեր։

 

Հայտնի է, որ քաջ արքայադուստր Էլզայի նոր արկածների մասին պատմող «Սառած սիրտը- 2» մուլտֆիլմի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են։

 

«Սառած սիրտը» մուլտֆիլմի երկրպագուները Disney-ից պահանջում են գլխավոր հերոսուհուն լեսբուհի դարձնել