BBC-ն թեմատիկ այգի կկառուցի իր սերիալների մոտիվներով

10:49 • 03.05.16

BBC ընկերությունում հրաշալի գիտեն, որ իրենց թողարկած սերիալներն օր օրի է՛լ ավելի հայտնի են դառնում, այդ պատճառով էլ բաց չեն թողնում հանդիսատեսին իրենց սիրելի հերոսների «աշխարհի» հետ ծանոթացնելու հնարավորությունը, գրում է buro247.ru-ն:
 

«Շերլոք», Top Gear, «Կանչեք մանկաբարձուհուն» և այլն. BBC-ի սերիալների ցանկը չի ավարտվում, որոնք հայտնի են դարձել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում։

 

Զվարճանքների բարձրտեխնոլոգիական այգին յուրահատուկ պատասխան է այլ կինոընկերություններին, որոնք արդեն վաղուց զբաղեցրել են այդ դիրքերը։ Կարելի է հիշատակել Disneyland և Paramount Pictures ընկերությունները: Եվ հենց Paramount ընկերության լոնդոնյան մասնաճյուղի հետ էլ BBC-ն որոշել է համագործակցել, որպեսզի Էբսֆլիթ քաղաքում հայտնվեն ճանաչված հերոսները:

 

BBC построит тематический парк по мотивам своих сериалов (фото 1)

BBC-ն թեմատիկ այգի կկառուցի իր սերիալների մոտիվներով