Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել Հարի Փոթերի մասին գրքի հերոսներից մեկի մահվան համար
Հարի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել ընթերցողներից հերոսներից մեկի մահվան համար։ Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Եվ կրկին Հոգվարթսի համար մարտի տարելիցին, ինչպես և խոստացել էի, ներողություն եմ խնդրում մահվան համար: Այս տարի` Ռիմուս Լյուպինի մահվան համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեկ այլ գրառման մեջ հեղինակը նշել է, որ մտադրություն չի ունեցել սպանել Լյուպինին մինչ այն պահը, երբ գրել է վեպի 5-րդ մասը, փոխանցում է РИА Новости-ն:
«Արթուրը ողջ է մնացել, այդ պատճառով էլ Լյուպինը ստիպված էր մահանալ: Ցավում եմ: Ինձ նույնպես դուր չեկավ դա: Դա միակ դեպքն էր, երբ իմ խմբագիրը տեսել է՝ ինչպես եմ ես լացում Թեդիի ճակատագրի համար»,- խոստովանել է հեղինակը։










