Շվեդիայում կյանքից հեռացել է հայտնի ատրճանակ-քանդակի հեղինակ Կառլ Ֆրեդրիկ Ռեյտերսվերդը

23:20 • 04.05.16

Շվեդիայում 81 տարեկան հասակում մահացել է հանրահայտ նկարիչ և քանդակագործ, ինքնատիպ գործերի հեղինակ Կառլ Ֆրեդրիկ Ռեյտերսվերդը, հաղորդում է The Local-ը:

 

Քանդակագործը կաթված էր տարել 1989-ին, որից հետո տեղաշարժվում էր անվասայլակով, մահացել է երեքշաբթի:


Շվեդ քանդակագործն առավել հայտնի է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց գտնվող «Ոչ բռնությանը» քանդակով, որը պատկերում է հանգույցով փակված փողաբերանով  ատրճանակ: Այն ստեղծվել է 1980-ին` The Beatles ռոք խմբի լեգենդար կատարող Ջոն Լենոնի սպանությունից հետո:


Այս աշխատանքի կրկնօրինակները կարելի է տեսնել Ստոկհոլմում, Մալմյոյում և Շվեդիայի մի շարք այլ քաղաքներում:
 

Շվեդիայում կյանքից հեռացել է հայտնի ատրճանակ-քանդակի հեղինակ Կառլ Ֆրեդրիկ Ռեյտերսվերդը