Էդի Մերֆին 9-րդ անգամ հայր է դարձել

09:24 • 04.05.16

Հոլիվուդյան սիրված դերասան Էդի Մերֆիի սուպերմոդել ընկերուհին՝ Փեյջ Բութչերը, լույս աշխարհ է բերել իրենց առաջին համատեղ երեխային։

 

Ինչպես նշում է Тhe New York Daily News-ը, աղջկան անվանակոչել են Իզի Ունա Մերֆի։ Հետաքրքրական է, որ եթե Բութչերի համար սա առաջին երեխան է, ապա հայտնի դերասանի համար՝ 9-րդը։

 

Հոլիվուդյան կատակերգությունների աստղը տարբեր կանանցից ունի 4 աղջիկ և 4 տղա։ Աղբյուրը հավելում է, որ Մերֆին և Բութչերը հանդիպում են 2011թ․։

 

Էդի Մերֆին 9-րդ անգամ հայր է դարձել