Pan Armenian TV-ն դառնում է հայկական խոշորագույն հեռուստատեսությունն ԱՄՆ-ում

21:22 • 04.05.16

Pan Armenian TV-ն դառնում է հայկական խոշորագույն հեռուստատեսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսուհետ Pan Armenian TV-ն հեռարձակվելու է աշխարհում հզոր կաբելային ընկերությունների հետ:

 

Pan Armenian TV-ի հեռարձակման օրվանից 1,5 տարի անց հեռուստաալիքը կարող եք դիտել միաժամանակ մի քանի հաճախականություններով, այդ թվում՝ free to air հաճախականությամբ, GALAXY 19 հաճախականությամբ, ինչպես նաև՝ ինտերնետային հավելվածով, որի արդյունքում Pan Armenian TV-ն հասանելի է աշխարհի ցանկացած կետում:


Ամերիկայի հայ համայնքի ու Հայաստանի լրահոսը լիարժեք, հրատապ ներկայացմամբ կարող եք հետևել Pan Armenian TV-ի եթերում՝ պատկերի բարձր մակարդակով:


Բացի այդ, ընդլայնվում է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ու Ջան Tv-ի free to air սփռումը, որոնք հաջորդելու են միմյանց:


 

Pan Armenian TV-ն դառնում է հայկական խոշորագույն հեռուստատեսությունն ԱՄՆ-ում