Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գրքի շնորհանդեսի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի մասին պատմող ֆիլմը
2016 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը և մաեստրոյի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը. . տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մուտքը` հրավիրատոմսով:










