Բոբ Դիլանը, Փոլ ՄաքՔարթնին, Նիլ Յանգը, Ռոջերս Ուոթերսը, The Rolling Stones-ը և The Who խմբերը հանդես կգան միասնական ելույթով

00:46 • 04.05.16

Ամերիկացի Բոբ Դիլանը, բրիտանացի Փոլ ՄաքՔարթնին, Тhe Rolling Stones,  Тhe Who բրիտանական  ռոք խմբերը, կանադացի երգիչ Նիլ Յանգը և բրիտանացի ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը  (նախկին Pink Floyd) միասին ելույթ կունենան  2016-ի աշնանը անցկացվելիք  փառատոնում:

Ինչպես հաղորդում է The Rolling Stone ամսագիրը` Desert Trip փառատոնը, որը կանցկացվի Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում, կտևի 3 գիշեր՝ հոկտեմբերի 7-9-ը:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցելու իրենց համաձայնությունն առաջինը տվել են Тhe Who խմբի անդամները, իսկ վերջինն իր մասնակցությունը հաստատել է Նիլ Յանգը:

 

 

Բոբ Դիլանը, Փոլ ՄաքՔարթնին, Նիլ Յանգը, Ռոջերս Ուոթերսը, The Rolling Stones-ը և The Who խմբերը հանդես կգան միասնական ելույթով