49-ամյա Ջանեթ Ջեքսոնը սպասում է իր առաջնեկին

10:22 • 05.05.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը, ով վերջերս անսպասելիորեն ընդհատեց իր համաշխարհային շրջագայությունը, պատրաստվում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, երգչուհին արդեն 49 տարեկան է, և այս տարիքում հղիանալու նրա շանսերը չափազանց ցածր էին գնահատվում` 3-4 տոկոս: Ուստի՝ աղբյուրը ենթադրում է, որ Ջեքսոնն ու նրա ամուսինը բեղմնավորման համար դիմել են բժշկական միջամտության:


«Իմ կյանքում այժմ շատ կարևոր փուլ է: Ես և ամուսինս պատրաստվում ենք երեխա ունենալ, իսկ բժիշկն ինձ խորհուրդ է տվել հանգստանալ: Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաք»,-ասել է երգչուհին, ով մի քանի շաբաթից կնշի 50- ամյակը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ջեքսոնը 2012 ամուսնացել է միլիարդատեր Վիսամ Ալ Մանայի հետ: Ի դեպ, երգչուհու համար սա 3-րդ ամուսնությունն է:

49-ամյա Ջանեթ Ջեքսոնը սպասում է իր առաջնեկին