Օփրա Ուինֆրին կինոաշխարհ է վերադառնում

11:43 • 05.05.16

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Օփրա Ուինֆրին կնկարահանվի Հենրիետա Լաքսի մասին ֆիլմում, որը հիմնված է մի կնոջ կյանքի պատմության վրա, ում անձնական ողբերգությունն օգնել է միլիոնավոր մարդկանց, գրում է buro247.ru-ն:
 

Աֆրոամերիկուհի Հենրիետա Լաքսը մահացել է քաղցկեղից 1951-ին: Նրա մահվանից հետո կենսաբաններն անալիզի համար վերցրել են նրա ուռուցքի բջիջները, ինչը թույլ է տվել պարզել, որ դրանք շատ են տարբերվում առողջ բջիջներից, քանի որ անմահ են: Այդպիսով՝ հիվանդության ուսումնասիրման պատմության մեջ նոր էջ է բացվել:

 

Հենրիետա Լաքսի պատվին բջիջներն անվանվել են HeLa` նրա անվան և ազգանվան առաջին տառերով, և հետագայում օգնել են ստեղծել շատ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ։
 

Լաքսին նվիրված կենսագրական ֆիլմում Օփրա Ուինֆրին կկատարի ոչ թե գլխավոր հերոսուհու դերը, այլ նրա դստեր` Դեբորայի դերը, ով կպատմի ամբողջ պատմությունը։

 

 

 

Օփրա Ուինֆրին կինոաշխարհ է վերադառնում