Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա սիրիական Պալմիրայում

14:55 • 05.05.16

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն այսօր համերգով հանդես կգա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված սիրիական Պալմիրայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Մայիսի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ին, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ժողովրդական արտիստ Գերգիևի ղեկավարությամբ «Պալմիրայի մասին աղոթքով: Երաժշտությունը կենդանացնում է հնագույն պատերը» խորագրով համերգ կտա Պալմիրայի աշխարհահռչակ ամֆիթատրոնի հարթակում»,- հայտնել են թատրոնից։

 

Պալմիրան 2015 թվականի մայիսից եղել է «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Գրոհայինները Պալմիրայում թալանել և ավերել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաթիվ հուշարձաններ:

 

2016 թվականի մարտի վերջին սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան: Մոսկվան խոստացել է մասնակցել հնագույն քաղաքի վերականգնմանը:

 

 

Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա սիրիական Պալմիրայում