Նոր «Մումիայում» Թոմ Քրուզի խաղընկերը կարող է լինել Ռասել Քրոուն

16:33 • 05.05.16

«Մումիայի» մասին նոր ֆիլմի դերասանական կազմում կարող է ներառվել օսկարակիր դերասան Ռասել Քրոուն, ով հանդիսատեսին հայտնի է «Գլադիատոր», «Բանականության խաղեր» և «Նոյ» ֆիլմերից:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այժմ ֆիլմի պրոդյուսերները բանակցում են Քրոուի հետ: Հայտնի է նաև, որ դրանում գլխավոր դերը վստահվել է մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզին: Մինչդեռ 2-րդ պլանի դերը կխաղա ալժիրցի պարուհի և դերասանուհի Սոֆիա Բուտելան:

 

Նշվում է, որ ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Universal Pictures-ը: Այն կինովարձույթում կհայտնվի 2017թ. հունիսի 9-ին։


 

Նոր «Մումիայում» Թոմ Քրուզի խաղընկերը կարող է լինել Ռասել Քրոուն