«Եվրատեսիլի» դրոշների քաղաքականությունը փոխվել է. Արցախի դրոշի հանդեպ հանդուրժողականություն կցուցաբերվի

20:39 • 06.05.16

Եվրոպական հեռարձակողների միությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել, որի համաձայն` փոփոխության է ենթարկվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ մրցույթի կազմակերպիչները մասնակից մի շարք պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո համաձայնել են մեղմացնել տարածաշրջանային, տեղական և ազգային դրոշների քաղաքականության նկատմամբ խստությունը:


Եվրոպական հեռարձակողների միությունն առաջարկել է նաև հանդուրժողականություն ցուցաբերել  այլ դրոշների նկատմամբ, քանի որ հանդիսատեսը հարգում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ոչ քաղաքական բնույթը:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա դրոշների քաղաքականության համաձայն Արցախի դրոշը արգելված դրոշների ցանկում էր: Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել էր, որ հրապարակվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:
 

 

«Եվրատեսիլի» դրոշների քաղաքականությունը փոխվել է. Արցախի դրոշի հանդեպ հանդուրժողականություն կցուցաբերվի