Դուեյն Ջոնսոնն իրագործել է քաղցկեղով հիվանդ 7-ամյա տղայի երազանքը (լուսանկարներ)

11:58 • 06.05.16

Հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ Դուեյն Ջոնսոնն այն աստղերի շարքին է դասվում, ովքեր իրոք գնահատում են իրենց երկրպագուներին ու ցանկանում են օգնել նրանց` մանավանդ, եթե այդ օգնության կարիքն իսկապես կա:

Ինչպես նշում է fishki.net-ը, Ջոնսոնի երկրպագուներից մեկն է 7-ամյա  Գաբրիել Թեյթեր Սինգլթոնը, ով 4 տարի պայքարում է քաղցկեղի դեմ: Այդ տարիների ընթացքում փոքրիկը տարել է մի քանի վիրահատություն, անցել է քիմիաթերապիայի ու արյան փոխներարկման բազում կուրսեր:

Հետաքրքիր է` ինչն է այսքան ժամանակ ուժ տվել այս փոքրիկին նման փորձությունների միջով անցնելու համար: Ինքը` Գաբրիելը, ասում է, որ դա Ջոնսոնի ոգևորիչ օրինակն է: Միառժամանակ առաջ տղան Facebook-ում տեղադրել էր մի պաստառ` նշելով, որ երազում է հանդիպել Ջոնսոնի հետ:

Դրանից մի քանի ամիս անց Գաբրիելի երազանքը կատարվել է: Նա ոչ միայն հանդիպել է դերասանին, այլև ներկա գտնվել Ջոնսոնի մասնակցությամբ «Մալիբուի փրկարարները» սերիալի նկարահանման հրապարակում:

Դերասանի հետ անցկացրած հրաշալի օրվա համար Գաբրիելի մայրն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին:

«Շնորհակալ եմ նրա երազանքն իրագործելու ու նրան այսքան շատ սեր և ուշադրություն տալու համար»,-ասել է մայրը:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ջոնսոնը հանդիպում է հիվանդ երեխաներին: Ավելի վաղ նա այցելել էր Memorial Health Centеr հիվանդանոց ու հանդիպել այնտեղ բուժվող փոքրիկներին:

Дуэйн 'Скала' Джонсон воплотил в жизнь мечту 7-летнего мальчика больного раком доброта, люди