Ֆիլհարմոնիկը Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ կներկայացնի

12:41 • 07.05.16

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կներկայացնի:
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա մայիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն մեծ կոմպոզիտորի հայտնի ու սիրված ստեղծագործությունները:
 

Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդգես Տալյանի դասարանը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
 

Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1988թ. արժանացել ՀՀ մշակույթի նախարար ւթյան Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2013թ-ից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով, իսկ Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի անվան լարային քառյակ:
 

 

 

Ֆիլհարմոնիկը Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ կներկայացնի