«Ֆորսաժ-8»-ի նկարահանումները Կուբայում. համացանցում են հայտնվել առաջին կադրերը նկարահանման հրապարակից (տեսանյութ)

14:33 • 07.05.16

Universal Pictures կինոընկերությունը «Ֆորսաժ-8» ֆիլմի նկարահանման հրապարակից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Նկարահանումները սկսվել են նախորդ շաբաթ, Կուբայում։

 

Տեսանյութում ցուցադրված են նկարահանումների առաջին կադրերը։ Դերասան Վին Դիզելը հպարտորեն ասել է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասը համարվում է առաջին ֆիլմերից մեկը, որի նկարահանումներն անցկացվում են Կուբայում՝այդ երկրի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման ֆոնին։

 

Ֆիլմի ռեժիսորը Ֆելիքս Գերի Գրեյն է։

 

 

«Ֆորսաժ-8»-ի նկարահանումները Կուբայում. համացանցում են հայտնվել առաջին կադրերը նկարահանման հրապարակից (տեսանյութ)