«Գահերի խաղը» սերիալը փրկել է իսպանական Օսունա քաղաքը

00:27 • 07.05.16

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալն օգնել է կանխել իսպանական Օսունա քաղաքի տնտեսական աղետը:

 

Ինչպես հաղորդում է Business Insider-ը` Սևիլյա նահանգում գտնվող Օսունա քաղաքը զգալիորեն տուժել է 2008-ին սկսված  համաշխարհային տնտեսական ճգնաժամից: 18000 բնակիչ ունեցող քաղաքը գործազրկության ամենից բարձր մակարդակը (մինչև 35 տոկոս) ունեցող քաղաքն էր Իսպանիայում, ինչի պատճառով երիտասարդությունը գրեթե ամբողջովին հեռացել էր հայրենի քաղաքից:


Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվել է 2014-ի աշնանը, երբ նախկին հռոմեական միջնաբերդը նկարահանումների վայր դարձավ հեռուստասերիալի համար: Այդ օրվանից ի վեր քաղաքը բազմաթիվ զբոսաշրջիկների է ընդունում, որոնք ցանկանում են տեսնել սերիալում տեղ գտած ամրոցը:

 

 

«Գահերի խաղը» սերիալը փրկել է իսպանական Օսունա քաղաքը