Շերոն Սթոունը կնկարահանվի Marvel ընկերության ֆիլմերից մեկում
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը փոքր դեր կկատարի Marvel ընկերության ֆիլմերից մեկում, հայտնում է ComingSoon-ը։
Այս մասին նա հայտարարել է The Late Late Show հեռուստաշոուի ժամանակ:
Նշվում է, որ ծրագրի հյուրն է եղել նաև «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմի հերոսներից մեկը` Սեբաստիան Սթենը:
«Ես պատրաստվում եմ նկարահանվել Marvel-ի ֆիլմերից մեկում: Կկատարեմ փոքրիկ դեր առաջիկա ֆիլմերից մեկում, սակայն չեմ կարող ասել` հատկապես որ ֆիլմում, քանի որ դուք գիտեք, որ մենք գաղտնիության մասին պայմանագիր ենք կնքում»,- ասել է Սթոունը:
Իր հերթին, Սեբաստիան Սթենը նշել է, որ իր համար այդ նորությունն ասպասելի է եղել։










