Billboard շաբաթաթերթը կազմել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը
Billboard շաբաթաթերթը կազմել է 2015-ի ամենից շատ վարձրատրվող երաժիշտների ցուցակը, որը գլխավորել է ամերիկուհի փոփ-քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` շաբաթաթերթի հաշվարկներով` երգչուհին 12 ամսում 73 մլն դոլար է վաստակել, որից 61 մլն-ը ստացվել է համերգային շրջագայություններից:
Թեյլորին ցուցակում հաջորդում է քանթրի կատարող Քեննի Չենսին` 39.8 մլն դոլար եկամուտով: Իսկ առաջատար եռյակը եզրափակում է The Rolling Stones խումբը` 39.6 մլն դոլարով:
Առաջին հնգյակում տեղ են գտել Բիլլի Ջոուելը` 31.7 մլն դոլարով և One Direction բրիտանական երիտասարդական խումբը` 24.2 մլն դոլարով:
Հաջորդ հնգյակում շաբաթահանդեսը ներառել է Grateful Dead խմբին, Լյուկ Բրայանին, Ադելին, U2-ին և Maroon 5-ին:










