Եռաչափ դաջվածքները դարձել են նորաձևության վերջին հիթը (լուսանկարներ)

16:34 • 08.05.16

Դաջվածքների սիրահարների համար մասնագետներն առաջարկում են թարմ տենդենց` եռաչափ դաջվածքներ, ինչը ամերիկացի Ուինսթոն Վեյլի մտահաղացումն է:

Ինչպես նշում է boredpanda.com կայքը,  տղամարդը պատմել է, որ երբ Instagram-ի իր էջում տեղադրել է առաջին եռաչափ դաջվածքի լուսանկարը, բազմաթիվ օգտատերերը դիմել են նրան` իրենց համար նույնպիսի դաջվածք անելու խնդրանքով:
 

Հետաքրքրական է, որ դրանք անելու համար Վեյլը օգտագործում է բացառապես կապույտ ու կարմիր  ներկ: