Հիտլերի մոմե ծնկաչոք արձանը վաճառվել է 17 մլն դոլարով

10:02 • 09.05.16

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի հեղինակած Ադոլֆ Հիտլերի ծնկաչոք արձանը վաճառվել է Christie’s աճուրդում 17.2 մլն դոլարով, գրում է BBC-ն:


«Նա» անվանումով քանդակը, որի բարձրությունը կազմում է 101 սմ, ստեղծվել է 15 տարի առաջ:


Մաուրիցիո Կատելանը իտալացի ինքնուս նկարիչ է, ով աշխատում է ԱՄՆ-ում: Նա պատմել է, որ ցանկացել է ոչնչացնել իր աշխատանքը: Հեղինակի խոսքով, քանդակը պատկերում է չարի մարմնավորումը:


Այնուամենայնիվ, քանդակի վաճառքը դարձել է անձնական ռեկորդ Կատելանի համար, մինչ այժմ նրա ամենաթանկարժեք արձանը, որը վաճառվել է աճուրդում, եղել է 7.9 մլն դոլար:

 

Հիտլերի մոմե ծնկաչոք արձանը վաճառվել է 17 մլն դոլարով