Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր, Միխայիլ Պլետնյովը:
Հռչակավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին ժամը 19:30-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:










