Radiohead ռոք խումբը նոր ալբոմ է թողարկել
Բրիտանական Radiohead ռոք խումբը նոր ալբոմ է թողարկել: Ալբոմը կոչվում է A Moon Shaped Pool և բաղկացած է 11 երգից, գրում է meduza.io-ն։
Ալբոմից որոշ երգեր երկրպագուներն արդեն լսել են, մասնավորապես՝ «True Love Waits» երգը կատարվել է համերգներին 1995 թվականից ի վեր:
Մայիսի սկզբին թողարկված «Burn the Witch» և «Daydreaming» երգերը նույնպես ընդգրկվել են ալբոմում:
A Moon Shaped Pool-ը Radiohead-ի իններորդ ալբոմն է: Դրա թողարկման ամսաթիվը նշվել է մայիսի 6-ը: Խմբի նախորդ ալբոմը՝ «The King of Limbs», թողարկվել է 2011 թվականին։










