Ռոդենի քանդակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային 20,4 մլն դոլարով
Օգյուստ Ռոդենի «Հավերժ գարուն» քանդակը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով՝ 20,4 միլիոն դոլարով:
Ինչպես հայտնել է բրիտանական աճուրդի տունը, փորձագետներն արվեստի գործը գնահատում էին առավելագույնը 12 միլիոն դոլար, գրում է ТАСС-ը:
Ռոդենի գործերի նախորդ ռեկորդը գրանցվել է Լոնդոնում՝ ընթացիկ տարվա փետրվարին: Այդ ժամանակ դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում ժամանակին գտնված քանդակներից մեկը վաճառվել է 16,7 միլիոն դոլարով:
Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի աճուրդի առաջին օրը Նյու Յորքում ներկայացվել է 62 լոտ: Դրանց մեկ երրորդը գնորդ չի գտել։ Եկամուտը կազմել է 144,4 միլիոն դոլար՝ չհասնելով 165 միլիոն դոլարի, որն ակնկալում էր Sotheby’s-ը:










