Battlefield 1-ի թրեյլերը «լայքերի» քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել (տեսանյութ)

14:18 • 10.05.16

Battlefield 1 խաղի դեբյուտային պրոմոտեսահոլովակը ստացել է YouTube-ի պատմության մեջ թրեյլերների շրջանում «լայքերի» ամենամեծ քանակը: Այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 1 միլիոն 155 հազարը, գրում է lenta.ru-ն:

 

Տեսանյութը վերբեռնվել է մայիսի 6-ին, այս ընթացքում այն արդեն դիտել է ավելի քան 22 միլիոն մարդ:

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Battlefield 1-ի մրցակցի՝ Call of Duty: Infinite Warfare-ի թրեյլերը դարձել է YouTube-ում «ամենաատելի» խաղային տեսահոլովակը: Տեսանյութը վերբեռնվել է մայիսի 2-ին և արդեն ստացել է «դիսլայքերի» ռեկորդային քանակ՝ 1 միլիոն 476 հազար:

 

 

Battlefield 1-ի թրեյլերը «լայքերի» քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել (տեսանյութ)