Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնին ընդառաջ անվտանգությունն ուժեղացվել է

15:06 • 10.05.16

Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկել մայիսի 11-22-ը կայանալիք Կաննի կինոփառատոնին ընդառաջ, հայտնում է Sky News-ը: Սպասվում է, որ փառատոնը կայցելի 45 հազար մարդ:

 

Երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովն այցելել է Լազուր ափ՝ փառատոնի բացումից առաջ անվտանգության ուժերի պատրաստությունը ստուգելու նպատակով։

 

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կարգը պահպանելու գործին մասնակցելու են հարյուրավոր ոստիկաններ, անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնին ընդառաջ անվտանգությունն ուժեղացվել է